Վրացի պատգամավորները դեռ չեն ստացել ԱՄՆ պատժամիջոցների մասին ծանուցում
Վրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքին, ծանուցում չեն ստացել, որ իրենց նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներ, մասնավորապես՝ վիզային սահմանափակումներ են սահմանվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները մտցրեց, այսպես կոչված, վիզային սահմանափակումներ: Այս վիզային սահմանափակումները մտցվել են, ըստ էության, առանց անուններ նշելու։ Մենք վերստուգել ենք, մինչ օրս ոչ մի պատգամավոր ծանուցում չի ստացել մուտքի արտոնագրերի սահմանափակման մասին»,- ասել է Կոբախիձեն։
17 Հունիս, 2024 19:18
364
Վրաստանի վարչապետը հրապարակում է արել Հայաստանից․ լուսանկարներ
16 Հոկտեմբեր, 2026 19:25
Վրաստանը ԵՄ-ին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ՝ կապված Ֆրանսիայի ցույցերի հետ
12 Հոկտեմբեր, 2026 17:44
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09 Հոկտեմբեր, 2026 21:45