
Որքան Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ավելանում է արևմտյան վեկտորը, այնքան «ընդդիմադիր արևմտամետների» դիմադրությունը մեծանում է․․․ Իսկ նորմալ տրամաբանության դեպքում պետք է հակառակը լիներ….
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով․
«Ինքս էլ կցանկանայի այլ արագություններ Հայաստանի համար, բայց մյուս կողմից էլ հասկանում եմ, որ Վանո Սիրադեղյանի ասած «Հայաստանը փոքր արագությունների երկիր է» խորիմաստ ձևակերպումը հրաշալի բնութագրում է նաև Հայաստանի սահմանափակումները արտաքին քաղաքականությունների մեջ, ու կտրուկ որոշումների գնալը միայն մեր ցանկություններից չէ կախված։
Բայց վերադառնալով թեմային, թերևս այլևս պետք չէ բացատրություն փնտրել, թե իբրև թե «ընդդիմադիր արևմտամետներն» ինչու ոչ մի «արևմտամետ քայլ չեն նկատում»․․․ Եթե նրանց սրտի «սրբազանը» Արա Աբրահամյանի հետ ընդհանրություններ ունի ու նրանք առարկություններ չունեն, մնացածն արդեն շատ պարզ է ու լուստրացիայի կարիք էլ չկա․․․»։