«Պոբեդա» լոուքոսթերը նոյեմբերի 26-ից կվերսկսի Հայաստանի ուղղությամբ չվերթերը։ Տեղեկությունը armeniasputnik.am-ի փոխանցմամբ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ավիափոխադրողի ներկայացուցչին:

 

«Լոուքոսթերը pobeda.aero կայքում սկսել է Մոսկվա-Գյումրի միջազգային չվերթի տոմսերի վաճառքը։ Այդ ուղղությամբ թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին»,– ասել է «Պոբեդայի» ներկայացուցիչը։

 

Ռուսաստանի և Հայաստանի միջև ավիահաղորդակցությունն այս պահին չի վերականգնվել, հետևաբար չվերթերը չեն կարող կանոնավոր լինել։

 

«Պոբեդայում» չեն հստակեցրել, թե ովքեր կարող են օգտվել այդ չվերթերից:



 

429