Առաջարկվում է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է կարգավորել  անհատական շարժունակության միջոցների երթևեկության կանոնները: Առաջինը սյուբեկտային շրջանակն է, թե ովքեր կարող են օգտագործել անհատական շարժունակության միջոցները՝ ինքնագլորները: Դրանք 18-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիներն են կամ 16 տարին լրացած «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող քաղաքացիները: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց  ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգասյանը:

 

Ինքնագլոր վարող քաղաքացիների համար երթևեկությունը թույլատրվում է՝ հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով, մայթով կամ հետիոտնային արահետով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին կամ դրանցով երթևեկելն անհնար է, կողնակով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը կամ հետիոտնային արահետը կամ դրանցով երթևեկելն անհնար է, երթևեկելի մասի աջ եզրով:

 

 

 

Մանրամասները տեսանյութում

296