Հունիսի 18-ին դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Ստուբին։ Այս մասին տեղեկացնում են Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունից:

 

Նախագահի նստավայրում կայացած պաշտոնական արարողությանը հաջորդել է դեսպանի և նախագահ Ստուբի առանձնազրույցը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։

 

«Հելսինկի կատարած այցի շրջանակներում դեսպան Աղաջանյանը հանդիպումներ ունեցավ Ֆինալնդիայի արտաքին գործերի նախարարությունում, որոնց ընթացքում անդրադարձ կատարվեց երկու բարեկամ երկրների միջև կապերի հետագա ամրապնդմանն ու երկկողմ օրակարգի ընդլայնմանը, ինչպես նաև Հայաստանի անվտանգությանն ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի։

 

Մարտտի Ահտիսաարի խաղաղության հիմնադրամի գործադիր տնօրեն Յաննե Թաալասի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում հիմնադրամի աշխատանքներին, մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Այցի ընթացքում դեսպանը հանդիպել է Ֆինլանդիայում հայ համայնքի ներկայացուցիչներին։

228