2023թ-ը, չնայած մի շարք մարտահրավերներին, Հայէկոնոմբանկի համար դարձավ հերթական հաջողված տարին՝ նշանավորվելով հիմնական ցուցանիշների աճով, նոր ծառայությունների ներդրմամբ և մի շարք այլ ձեռքբերումներով:

Իրագործելով ռազմավարական խնդիրները՝ արձանագրվել է ֆինանսական ցուցանիշների աճ հետևյալ բոլոր ուղղություններով.

  • Բանկի ակտիվներն աճել են 13.6 %-ով` կազմելով 464.9 մլրդ դրամ,
  • Պարտավորություններն աճել են 12.3 %-ով` կազմելով 404.4 մլրդ դրամ
  • Հաճախորդներին տրված վարկերը աճել են 12.3 %-ով` կազմելով 291.4 մլրդ դրամ
  • Հաճախորդների նկատմամբ պարտավորություններն աճել են 17.8 %-ով` կազմելով 183.9 մլրդ դրամ
  • Ընդհանուր կապիտալն աճել է 23.1 %-ով` կազմելով 60.5 մլրդ դրամ
  • Տարեկան զուտ շահույթը կազմել է մոտ 5 մլրդ դրամ

Ցուցանիշների նման աճին զուգահեռ բանկը շարունակում է առանձնանալ իր վարկային պորտֆելի բարձր որակով. խնդրահարույց վարկերը տարեվերջին կազմել են պորտֆելի ընդամենը 0.57%-ը:

Հունիսի 21-ին կայացած Տարեկան ժողովում բանկը հայտարարեց իր բաժնետերերին 10-րդ տարին անընդմեջ շահաբաժիններ վճարելու մասին:

Հատկանշական է բանկի կողմից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դերի արժևորումը:

2023թ-ին սոցիալական և բարեգործական ծրագրերի իրականացմանն ուղղվել է մոտ  210 մլն դրամ. օրերս հայտարարվել էր նաև Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի ծանր հետևանքներից տուժած բնակիչներին 100 մլն դրամի աջակցության տրամադրման մասին:

 

973