Հորդանանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։
Հորդանանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը՝ որպես միջազգային իրավունքի նորմերին և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման ջանքերին համահունչ քայլ։
Արարատ Միրզոյանը և Այման ալ Սաֆադին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ և անդրադարձ կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,-ասված է հաղորդագրության մեջ։
22 Հունիս, 2024 15:57
1122
Հորդանանի և ԱՄԷ-ի կողմից օդից մարդասիրական օգնություն է նետվել Գազայի հատված
28 Հուլիս, 2025 14:14
Մանրամասներ՝ Հորդանանի միջնադարյան ամրոցում գտնված հայերեն արձանագրությունների վերաբերյալ
13 Դեկտեմբեր, 2023 22:51
ՀՀ ՊՆ-ն խզում է գործարքը Հորդանանի զենք արտադրող ընկերության հետ եւ տուգանք է պահանջում
03 Նոյեմբեր, 2022 02:02
Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններում
03 Օգոստոս, 2026 17:02
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
09 Հուլիս, 2026 16:04
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին
25 Հունիս, 2026 11:18