Հունիսի 19-ին և 20-ին Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում կայացավ Ալդո Նիկոլայի «Աշնանային պատմություն» ներկայացման առաջնախաղը: Բեմադրության հեղինակն է՝ Արա Գևորգյանը: Ներկայացումը իրականացվել է Երևանի քաղաքապետարանի դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Ալդո Նիկոլայի «Աշնանային պատմություն» պիեսի գործող անձիք երեքն են. Պալան, Բոկկան՝ երկու տարեց տղամարդ, և Ամբրան՝ տարեց կին, որոնք պատահական հանդիպում են զբոսայգու նստարանի մոտ: Այս երեք մոռացված, համակրելի ծերերը կարողանում են մտերմանալ, ստեղծել շատ պարզ մի պատմություն, որը լցված է սիրով, հուզականությամբ, ընկերասիրությամբ: Այս անհանգիստ, հոգեպես միայնակ մարդկանց հանդիպումը իրենց համար շրջադարձային է դառնում:

Իտալացի դրամատուրգ Ալդո Նիկոլայիի ողբերգական նոտայի վրա ավարտվող այս տրագիկոմեդիան հանդիսատեսին ներկայացնելու համար հրավիրված են ՀՀ վաստակավոր արտիստներ՝ Բորիս Պեպանյանը (Բոկկա), Հայկուհի Խուդավերդյանը (Ամբրա), Սամվել Բաղինյանը (Պալա):

Պիեսը առաջին անգամ է ներկայացվել հայ հանդիսատեսին:

590