Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր բնակավայրի բնակիչ Ա.Հ.-ն առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ձկնաբուծության նպատակով շահագործվող 3 ջրավազանի համար ապօրինի ջրառ է իրականացնում Կարճաղբյուր գետից։

Իրավախախտումը արձանագրել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիս» տեղամասի տարածքի ստուգման ընթացքում:

ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է։

Հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու և անօրինական ջրօգտագործման համար Ա.Հ.-ի նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ։

 

393