Այժմ կարող եք անվճար հաշվառվել առցանց՝ մեկնումից 7 օր առաջ www.flyone.am կայքում և flyone հավելվածում
ՈՒրախ ենք տեղեկացնել, որ այժմ կարող եք ԱՆՎՃԱՐ ՀԱՇՎԱՌՎԵԼ ԱՌՑԱՆՑ՝ մեկնումից 7 օր առաջ www.flyone.am կայքում և FLYONE հավելվածում:
- Հաշվառման սկիզբ. Առցանց հաշվառումը բացվում է մեկնումից 7 օր առաջ
- Հաշվառման ավարտ. Առցանց հաշվառումն ավարտվում է մեկնումից 4 ժամ առաջ
Անվճար առցանց հաշվառման քայլերի հաջորդականությունը՝ ստորև.
ԱՆՎՃԱՐ առցանց հաշվառումն իրականացվում է FlyOne.am կայքում կամ համանուն հավելվածում․
«Իմ թռիչքներ» բաժնում ավելացրեք «ամրագրում»
- Մուտքագրեք տոմսի ամրագրման վեցանիշ ծածկագիրը և ուղևորի ազգանունը՝ լատինատառ։
- Սեղմելով «Սկսել գրանցումը» կոճակը՝ անցեք առաջ։
- Անձնագրային տվյալների մուտքագրումից հետո արդեն հասել եք հաշվառման վերջին փուլին․ Տոմսի գնման ժամանակ նշված էլ․ հասցեին ստացեք նստեցման կտրոնի PDF տարբերակը։
ԱՆՎՃԱՐ հաշվառման ընթացքում հասանելի են նաև այլ վճարովի ծառայություններ՝ ինչպիսիք են նստատեղի ընտրությունը, թույլատրելի ուղեբեռի ավելացումը և այլն, որոնցից կարող եք օգտվել ըստ անհրաժեշտության։
Խնդրում ենք հաշվառվել ժամանակին` հնարավոր անհարմարություններից խուսափելու համար։
25 Հունիս, 2024 21:52
685
Ամենօրյա խաղարկություն՝ Seaside Startup Summit Armenia 2026-ում․ FlyOne Armenia
27 Հուլիս, 2026 14:43
FlyOne Armenia-ն CFM International-ի հետ ստորագրել է Փոխըմբռնման հուշագիր՝ LEAP-1A չորս շարժիչների ձեռքբերման վերաբերյալ
23 Հուլիս, 2026 10:46
Flyone Armenia-ի և CFM International-ի միջև չորս LEAP-1A շարժիչների ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը ընկերության առաջընթացի վկայությունն է
22 Հուլիս, 2026 20:04