Նոյեմբերի 14-ին, ժամը 10:19-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչը մոտ երեք օր է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են Ռիփսիկ Գ․-ի (ծնված 1952 թ․) բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել վերջինիս դին:

456