ICQ մեսենջերն ավարտել է աշխատանքը
Ռուսաստանում հայտնի ICQ մեսենջերն ավարտել է աշխատանքը. այս մասին, ինչպես գրում է vedomosti.ru-ն, ասվում է պաշտոնական կայքում։
«Ծառայությունն ավարտել է աշխատանքը», - ասվում է հաղորդագրությունում:
Այն, որ VK ծառայությունը նախատեսում է փակել ICQ մեսենջերը, հայտնի էր դարձել մայիսի 24-ին։ Ըստ մամուլի ծառայության՝ ընկերությունը մտադիր է կենտրոնանալ օգտատերերի համար VK մեսենջերի և բիզնեսի համար VK WorkSpace հարթակի վրա հիմնված կորպորատիվ ծառայությունների մշակման վրա։ Այս գործում կներգրավվեն ICQ-ի աշխատակիցները:
26 Հունիս, 2024 16:11
320