ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել
ԵՄ-ն համաձայնեցրել է Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը:
Հարցը հրատապ օրակարգ է մտցվել, քանի որ ԵՄ Խորհրդում Բելգիայի նախագահության ղեկավարությամբ մշտական ներկայացուցիչների այս հանդիպումը վերջինն է։ Հուլիսի 1-ից Եվրամիությունը ռոտացիոն կարգով կգլխավորի Հունգարիան։
«Վերջին ամիսներին ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանի՝ պատժամիջոցների հիմնական շրջանցումը տեղի է ունենում Բելառուսի միջոցով»,- DW-ի թղթակցին ասել է դիվանագիտական աղբյուրը Բրյուսելում: «Երբ մենք բանակցում էինք 14-րդ փաթեթի շուրջ, կենտրոնանում էինք միայն Ռուսաստանի վրա, բայց դա մնում է սողանցք, որը պետք է փակել»։
Նրա խոսքով, վերջին օրերին Եվրահանձնաժողովը մշակում է Բելառուսի դեմ պատժամիջոցների փաթեթ՝ այն համապատասխանեցնելու Ռուսաստանի դեմ ձեռնարկված սահմանափակող միջոցներին։
26 Հունիս, 2024 21:21
602