9 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի համար, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Եզրափակչում են Հայաստանի հավաքականի 7 տղա ու 2 աղջիկ։

Ոսկե մեդալների համար կպայքարեն Սիմոն Սիմոնյանը (48 կգ), Ալեքս Պետրոսյանը (63 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ), Արտյոմ Ստեփանյանը (66 կգ), Առնո Դարչինյանը (50 կգ), Տիգրան Հովսեփյանը (54 կգ), Մարտին Սահակյանը (60 կգ), Սյուզաննա Իշխանյանը (46 կգ) և Համեստ Աֆրիկյանը (48 կգ)։

565