Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում։
ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը Araratnews-ին հայտնեց, որ կա նախաձեռնված քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի գործողություններ․
«Կան ձերբակալված անձինք, հավելյալ տեղեկատվություն նախաքննության շահերից ելնելով չենք կարող տրամադրել»։
Նա ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխտակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք»։