Ինչպես հայտնի է, երեկ՝ հուլիսի 3-ին, Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ էին կատարվել, բերման էին ենթարկվել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու նրա տեղակալը: Այսօր հայտնի դարձավ, որ ձերբակալվել է նաև Ազատյանի մյուս տեղակալը՝ Գեղամ Կարապետյանը, նրանք կալանավորվել են։

Իսկ Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավը:

Ավելի ուշ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ մեղադրանքներ են ներկայացվել 8 անձի, այդ թվում՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձի։

Ստացվում է՝ այս օրերին Արաբկիր վարչական շրջանը չունի ղեկավար կամ առհասարակ աշխատակազմ, որովհետև տնային կալանքի տակ է Ազատյանը, իսկ նրան փոխարինողներ պետք է լինեին տեղակալները, որոնք, ինչպես արդեն նշեցինք, նույնպես կալանավորված են, բայց նաև չկա Երևանի քաղաքապետի համապատասխան որոշում՝ վերջիններիս պաշտոններից ազատելու և նոր մարդկանց նշանակելու մասին։

Իսկ թե ով է ղեկավարելու վարչական շրջանը, քաղաքապետարանից խոստացել են առաջիկայում հայտնել։

1345