Չինաստանի և Եվրոպայի միջև չկան աշխարհաքաղաքական հակասություններ կամ շահերի հիմնարար բախումներ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ Պեկինի Դյաոյութայ պետական ​​նստավայրում կայացած հանդիպմանը։

«Չինաստանի և Եվրոպայի միջև չկան աշխարհաքաղաքական հակասություններ կամ շահերի հիմնարար բախումներ, ԵՄ-ի և Չինաստանի հարաբերությունները ռազմավարական նշանակություն և գլոբալ ազդեցություն ունեն»,- մեջբերում է նախագահի խոսքերը Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

333