ԱՄՆ-ն ու դաշնակիցները նախատեսում են 1 միլիարդ դոլար հատկացնել Կիևին ՀՕՊ-ի ուժեղացման համար
ԱՄՆ-ն և դաշնակիցները մտադիր են Ուկրաինային հատկացնել ավելի քան 1 միլիարդ դոլար՝ հակաօդային պաշտպանության համակարգերին աջակցելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռումինիայի, Իտալիայի եւ Նիդեռլանդների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
Փաստաթղթի համաձայն՝ Կիևը Իտալիայից կստանա չորս լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համակարգեր և SAMP-T համակարգը։ Բացի այդ, դաշնակիցները Ուկրաինային կմատակարարեն այնպիսի մարտավարական ՀՕՊ համակարգեր, ինչպիսիք են NASAMS-ը, HAWK-ը, IRIS T-SLM-ը, IRIS T-SLS-ը և Gepard-ը:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ՆԱՏՕ-ն Կիևի հետ միասին շարունակում է զարգացնել դաշինքի հետ համատեղելի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համալիր ճարտարապետություն։
10 Հուլիս, 2024 16:03
313
ԱԲ կենտրոնի բացումը հայ-ամերիկյան աճող գործընկերության ակնառու օրինակ է և գործնական քայլ ի շարունակումն Վաշինգտոնի Խաղաղության պայմանավորվածությունների
10 Օգոստոս, 2026 10:47
Արաղչի. Մի քանի երկրներ աշխատում են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ
09 Օգոստոս, 2026 14:58
Ջո Բայդենի առողջական վիճակը վատացել է
09 Օգոստոս, 2026 10:50