2023 թվականի հոկտեմբերին անկլավում գործողության մեկնարկից ի վեր իսրայելական զինվորականների գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է մոտ 38,3 հազար մարդ, վիրավորվել՝ ավելի քան 88,2 հազարը։ Այս տվյալները տրամադրում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

«Անցյալ տարվա հոկտեմբերից մինչ օրս Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 38295-ի, ևս 88241 մարդ վիրավորվել է»,- ասվում է գերատեսչության ամփոփագրում, որը հրապարակվել է նրա պաշտոնական Telegram ալիքում։

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ «վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի հրթիռակոծությունների և օդային հարձակումների հետևանքով 52 պաղեստինցի է զոհվել, 208-ը՝ վիրավորվել»։

191