Կրկին այցելել եմ Կիրանց, աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են. Սանոսյան
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղ և ծանոթացել նոր կառուցվող ճանապարհի, կամրջի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
«Այսօր կրկին այցելել եմ Կիրանց: Տեղում, մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանի և «Ճանապարհ» ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանի ուղեկցությամբ, հետևել եմ Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, կամրջի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Այս պահին աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Տվել եմ մի շարք նոր հանձնարարականներ»,- ասվում է նախարարի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ, որին կից հրապարակվել են նաև շինաշխատանքների լուսանկաերները։
10 Հուլիս, 2024 21:40
858
Կիրանցի գյուղապետարանի շենքում 2 սենյակ էիք տվել, անունը դրել՝ դպրոց. Այո, քանդել ենք, կառուցել նորը
17 Օգոստոս, 2026 13:47
Կիրանցի ֆուտբոլիստները շուտով մարզիչ կունենան
02 Մայիս, 2026 18:15
Նիկոլ Փաշինյանը Կիրանցում է․ տեղի կունենա վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը
02 Մայիս, 2026 10:11