Այսօր՝ հուլիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում ծառայություն կատարող պարեկները Գյումրիի Ավստրիական մանկական բժշկական կենտրոն են տեղափոխել մի երեխայի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները նկատել են, որ մի երեխա լաց է լինում: Նրանք պարզել են, որ Վարդանանց հրապարակում գտնվող ձին երեխայի աջ թևը կծել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած երեխան 7-ամյա աղջիկ է և այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ: Պարեկներն ու ոստիկանության ծառայողները պարզում են ձիերի սեփականատիրոջ ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

269