ԱՄՆ մի շարք նահանգներում անոմալ շոգն առնվազն 27 մարդու կյանք է խլել
ԱՄՆ մի շարք նահանգներում մոլեգնող անոմալ շոգը առնվազն 27 մարդու կյանք է խլել: Ինչպես տեղեկացնում է Washington Post-ը, անոմալ շոգն ազդել է շուրջ 146 մլն մարդու վրա:
Սաստիկ շոգ եղանակ է գրանցվել ամերիկյան այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Կալիֆոռնիան, Նևադան, Արիզոնան, Օրեգոնը, Վաշինգտոնը և Այդահոն:
Լաս Վեգաս քաղաքում (Նևադա նահանգ) ջերմաչափերը բարձրացել են մինչև 48,8 աստիճան, իսկ Բարստոու քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) ՝ մինչև 47,7 աստիճան:
Ռեկորդային ջերմաստիճաններ են նկատվում հիմնականում ԱՄՆ-ի արևմուտքում։
Օդերևութաբանները հայտնել են, որ շոգ եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ։
13 Հուլիս, 2024 03:31
988
Անտառային հրդեհներ, մահեր, տարհանումներ. անոմալ շոգեր Եվրոպայում
23 Հուլիս, 2022 16:30
Առաջիկա օրերին Արցախում սպասվում է ջերմաստիճանի անոմալ բարձրացում, հրդեհների ռիսկը մեծանում է
28 Հունիս, 2021 16:11
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է
21 Մայիս, 2021 22:12
«Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C». Լևոն Ազիզյան
18 Հուլիս, 2026 12:00
Զինվեք հովացուցիչներով, շոգերը մոտենում են
10 Հուլիս, 2026 17:19
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Ազիզյան
30 Հունիս, 2026 18:01