Չինաստանի կարմիր գծերը Թայվանի հարցում ոտնահարողները կվճարեն այդ գինը․ Չինաստանի ԱԳՆ

Նրանք, ովքեր ոտնահարում են Չինաստանի կարմիր գծերը Թայվանի հարցում, կվճարեն այդ գինը։ Այսպես է մեկնաբանել Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լին Ցզյանը Թայվանին զենք մատակարարող ամերիկյան ռազմարդյունաբերական ընկերությունների դեմ չինական պատժամիջոցների վերաբերյալ ճեպազրույցում։
«Թայվանի խնդիրը ընկած է Չինաստանի հիմնական շահերի հիմքում և առաջին կարմիր գիծն է չին-ամերիկյան հարաբերություններում, որը չի կարելի հատել»,- ասաց Լին Ցզյանը:
Նա նշել է, որ ոչ մի պետություն, կազմակերպություն կամ անհատ չպետք է թերագնահատի Չինաստանի կառավարության և ժողովրդի ամուր վճռականությունը, կամքն ու կարողությունը՝ պաշտպանելու երկրի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
15 Հուլիս, 2024 16:48
290
Սուրեն Պապիկյանը Չինաստանում է. տեսանյութ
14 Սեպտեմբեր, 2025 18:23
Հունգարիան կարող է վետո դնել ԵՄ-ի Հնդկաստանի և Չինաստանի դեմ պատժամիջոցների ընդունման վրա
11 Սեպտեմբեր, 2025 14:33
Մենք հանձնառու ենք խորացնելու համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ. Գեղամ Գևորգյան
09 Սեպտեմբեր, 2025 15:58