ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 15-16-ն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին։
ՀՀ կառավարության անունից նախարար Միրզոյանը կներկայացնի Կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր երրորդ կամավոր ազգային զեկույցը։
Այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ և հարակից միջոցառումներ։
Նախորդ երկու ազգային զեկույցները ներկայացվել են համապատասխանաբար 2018 թ. և 2020 թ.։
15 Հուլիս, 2024 18:27
576
Հայտնի են «Արարատ-Արմենիա»-ի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
12 Օգոստոս, 2026 12:26
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
11 Օգոստոս, 2026 12:43
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09 Օգոստոս, 2026 18:11
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
08 Օգոստոս, 2026 15:03
Վարչապետի գլխավորությամբ շարունակում ենք ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի Հանրապետության կառուցման ուղին
03 Օգոստոս, 2026 20:53
Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների նորանշանակ ԱԳ նախարարի հետ
15 Հունիս, 2026 19:54