Հունիսին 87 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում․ ՊԵԿ․ լուսանկար
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 87 դեպք և շուրջ 27․95 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 5 դեպքով 5 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 7.1 մլն դրամի չափով:
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում.
- կահույքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․25 մլն դրամ տուգանք,
- կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․32 մլն դրամ տուգանք,
- հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․83 մլն դրամ տուգանք,
- մթերային խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․1 մլն դրամ տուգանք,
- տնտեսական ապրանքների խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․6 մլն դրամ տուգանք։
ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 5 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների:
ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 87 հարկ վճարողների ցանկը:

16 Հուլիս, 2024 14:30
622
Բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿ
04 Օգոստոս, 2026 13:25
ՊԵԿ-ի նոր որոշումը հեշտացնում է հայտարարագրի լրացման գործընթացը
27 Հուլիս, 2026 21:28
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
23 Հուլիս, 2026 14:08
Նոր կարգավորումներ էլեկտրոնային ՀԴՄ-ի կտրոնների համար
26 Օգոստոս, 2026 12:17
Ես չեմ մոռանում ՀԴՄ վերցնել․ Նիկոլ Փաշինյան
01 Օգոստոս, 2026 10:02
Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառության շրջանակն ընդլայնվում է, փաստաթղթավորման կարգավորումները՝ պարզեցվում. ՊԵԿ
20 Հուլիս, 2026 16:50