Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով մատուցված պատարագին
Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով Անո Իլուպոլիում գտնվող Եղիա Մարգարեի եկեղեցում Նեապոլիի և Ստավրուպոլիի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վարնավասի կողմից մատուցված սուրբ պատարագին։ Այս մասին դեսպանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա մեծ պատիվ է համարել մասնակցությունն այդ արարողությանը, որի ընթացքում խոսքով հանդես է եկել նաև Հունաստանի ներքին գործերի՝ երկրի Հյուսիսային Մակեդոնիայի և Թրակիայի շրջանների համար պատասխանատու փոխնախարար Կոստանտինոս Գյուլեկասը, ով իր խոսքում կիպրոսյան ողբերգության մասին խոսելիս նաև անդրադարձել է հույների համար արյունակից հայ ժողովրդի տառապանքներին` Հայոց ցեղասպանությունից ի վեր։
21 Հուլիս, 2024 17:22
844
Նպատակ կա ընդլայնել ՀՀ-ԱՄՆ տնտեսական գործընկերությունը․ դեսպան Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահին
14 Հոկտեմբեր, 2026 09:54
ԱԺ նախագահը և Հնդկաստանի դեսպանը կարևորել են երկու երկրների ընդհանուր շահերի վրա հիմնված համագործակցության ընդլայնումը
13 Հոկտեմբեր, 2026 15:48
Հայաստանն ու Կանադան այսօր զարգացնում են առավել խոր և բովանդակալից գործընկերություն. դեսպան
11 Հոկտեմբեր, 2026 15:05