Փրկարարներն իրականացրել են պատուհանի ապակու ապամոնտաժման աշխատանքներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 21-ին, ժամը 11:16-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 1 շենքի 4-րդ հարկի պատուհանի ապակին վնասվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ապակու վնասված հատվածի ապամոնտաժման աշխատանքներ (մոտ 4 քմ)։
21 Հուլիս, 2024 21:36
600
Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացիներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
11 Հունիս, 2026 10:31
Փրկարարները վնասվածք ստացած քաղաքացուն ցուցաբերել են առաջին օգնություն
08 Հունիս, 2026 19:18
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ
04 Հունիս, 2026 22:05