Նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան Երևան-Մեղրի ճանապարհի 120-րդ կիլոմետրին տեղակայված հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացրած Եղեգնաձորի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, ստուգել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա։

Սյունիքի մարզի բնակիչ, 24-ամյա ուղևորը ոստիկանության ծառայողներին է ներկայացրել հետևի նստելատեղին դրված գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու փամփշտատուփ՝ լիցքավորված 7․62 մմ տրամաչափի 60 փամփուշտով։

Ըստ նրա՝ զենք-զինամթերքը ստացել է Սյունիքի մարզի ինքնապաշտպանության համար։ Ինքնաձիգն ու զինամթերքը վերցվել են։ Նշանակվել է փորձաքննություն։

Հանգամանքները պարզվում են։

«Կրկին հորդորում ենք այս օրերին ստացած զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:   

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

259