Երբ է ամերիկացի քաղխորհրդատուն խորհրդատվական աջակցությունը սկսելու ՀՀ ՊՆ-ում
ԱՄՆ պետքարտուղարության քաղաքացիական խորհրդատուն մտադիր է խորհրդատվական աջակցությունը սկսել առաջիկա ամիսներին:
Այս մասին «Ազատությանը» հայտնել են ԱՄՆ դեսպանատնից՝ պատասխանելով հարցին, թե կոնկերտ ե՞րբ է ԱՄՆ ներկայացուցիչը աշխատանքը սկսելու Հայաստանի պաշտպանության նախարարությունում։
Օրերս ԱՄՆ փոխպետքարտուղար Ազրա Զեյան հայտնել էր, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։
Դեսպանատնից պարզաբանել են, որ Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագրի խորհրդատուին չեն ֆինանսավորում ԱՄՆ բանակը կամ Պաշտպանության դեպարտամենտը։
Ֆինանսավորումն ապահովում է Պետքարտուղարությունը, և խորհրդատուն աջակցելու է Հայաստանի պաշտպանական հաստատությունների ամրապնդմանը։
22 Հուլիս, 2024 19:36
1072
ԵՄ-ն ամփոփել է Հայաստանում արդարադատության բարեփոխումներին աջակցող ծրագրի երկրորդ փուլը
13 Հոկտեմբեր, 2026 17:17
Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՊՆ
13 Հոկտեմբեր, 2026 15:19
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների վիճակահանության արարողությունը
12 Հոկտեմբեր, 2026 18:20
ՊՆ-ում անցկացվել է հերթական ճեպազրույցը ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ
08 Սեպտեմբեր, 2023 23:24
ՊՆ-ում կաշառք ստանալու դեպք է բացահայտվել. մայորն ու ևս մեկ անձ ձերբակալվել են (տեսանյութ)
05 Մայիս, 2023 21:09
ԶՈւ ԳՇ սպաների և պետերի հավաք-խորհրդակցություն՝ ՊՆ-ում
25 Փետրվար, 2022 22:58