«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հրապարակել է իբր սենսացիա, որը սենսացիա չէ. «ՔՊ-ի իշխանության օրոք Հայաստանում կղզի է առաջացել» բարձրագոչ վերնագրով նա կիսվել է սլաքներով նկարով և գրել.
«Նկարում դեղինում նշվածը հայ-թուրքական սահմանն է, որը անցնում է Արաքս գետով։ Կապույտով նշվածը Հրազդան գետն է, որը թափվում է Արաքս գետը։
Եվ ահա, պարզվում է կարմիրով նշված մասում՝ սահմանի մոտ տեղի է ունեցել ավազի ապօրինի արդյունահանում, ինչի արդյունքում Արաքս գետը հունը փոխել է՝ անցնելով Հայաստանով և միանալով Հրազդան գետին։ Արդյունքում, սլաքներով պարփակված հատվածում առաջացել է 4 քառ․ կմ կղզի՝ Հայաստանի տիրապետությունից դուրս»։
Իրականում այս խնդիրը կա, բայց դա նորություն կամ գաղտնիք չէ, այլ ընդհակառակը։ Հայաստանը «կղզին» ժառանգել է նախորդ իշխանություններից, քանի որ այն ձևավորվել է Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիներին (մեր լուսանկարը՝ 2015թ.), իսկ հիմա կառավարությունն աշխատում է հենց «կղզիազերծման» վրա։
Baghramyan 26