Խավիեր Կոլոմինան նշանակվել է Հարավային հարևանության հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնող Խավիեր Կոլոմինային նշանակել է Հարավային հարևանության հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ։
«Մեր Դաշինքի համար կարևոր են Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Սահելի շրջանները: Խավիեր Կոլոմինան ՆԱՏՕ-ի գործընկերների հետ փոխգործակցության մեծ փորձ ունի: Նրա նշանակումը ավելի կամրապնդի ՆԱՏՕ-ի կարևոր աշխատանքը հարավում»,- նշել է Ստոլտենբերգը։
Վաշինգտոնի գագաթնաժողովում դաշնակիցները համաձայնության են եկել գործողությունների ծրագրի շուրջ, որը կընդլայնի ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Սահելում: Հատուկ ներկայացուցչի նշանակումը այս ծրագրի մի մասն է:
23 Հուլիս, 2024 16:33
325
Վճռականորեն աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա
13 Հուլիս, 2024 15:52
Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Խավիեր Կոլոմինային
14 Փետրվար, 2024 18:20
ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ
28 Սեպտեմբեր, 2023 14:41
Արմեն Գրիգորյանը Խավիեր Կոլոմինային է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը
17 Մայիս, 2023 01:11