Ընդլայնում ենք վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

 

«Այս նախագծով նախատեսվում է, որ օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայությունների ամբողջական փաթեթից օգտվող 2 և ավել տարի անպտղություն ունեցող, անզավակ կանանց տարիքային շեմը 36-ից բարձրացվի 40 տարեկան, բացի դրանից ընդլայնվում է երկրորդային անպտղություն ունեցող շահառուների շրջանակը»,- ասաց նախարարը:

 

Ավանեսյանը նշեց, որ ծրագիրը պիլոտային կարգով սկսվել է 2019-ին. «2020թ. ընդամենը 49 բալիկ ենք ունեցել, 2021-ին՝ 76, 2022թ. 128, 2023թ՝ 159 և 2024թ. հունվար-հունիս ամիսներին 271 երեխա է ծնվել։

Նման կտրուկ աճ կա նաև հղիների շրջանում: 

Մանրամասները՝ տեսանյութում 

638