2-3 ամիս հերթերը պլանային միջամտության համար սարսափելի չէ, շատ նորմալ է, ես միշտ կրկնում եմ, որ մինչև 4-6 ամիս ժամկետում ստանալ անհրաժեշտ պլանային  միջամտությունը լրիվ տեղավորվում  է միջազգային ստանդարտների մեջ: Այս մասին կառավարական ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով պետպատվերի հերթերին՝ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

«Մենք ամեն ինչ անում ենք, որ մեզ մոտ հերթերը հնարավորինս կարճ լինեն և առաջիկայում էլ արդեն իսկ նախագիծ ենք ներկայացրել որոշակի վերաբաշխումներ իրականացնելու համար և այդ հերթերը էլ ավելի կկրճատվեն, բայց պետք է հասկանանք, որ կա 2 տիպի բժշկական օգնություն՝ անհետաձգելի և պլանային: Պլնային բուժօգնությունը մշտապես հերթագրվելու է  և այստեղ ոչ մի խնդիր չկա»,- ասաց նախարարը:

 

Մանրամասները՝ տեսանյութում 

771