Դեմոկրատական կուսակցությունը հակաամերիկյանության տունն է․ Մասկ
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը հակաամերիկյանության կենտրոնն է։
«Դեմոկրատական կուսակցությունը հակաամերիկյանության տունն է»,- գրել է Մասկը։
Մասկը այսպես է մեկնաբանել X սոցցանցի մի օգտատիրոջ հրապարակումը, որն ակնարկել է, թե Դեմոկրատական կուսակցությունն աջակցում է այնպիսի ակտիվիստների, որոնք նախօրեին Վաշինգտոնի երկաթուղային կայարանում այրել են ամերիկյան դրոշները։
Ավելի վաղ The Hill-ը հայտնել էր, որ ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի դեմ ցուցարարները պատռել և այրել են ամերիկյան դրոշները Վաշինգտոնի Յունիոն կայարանի մոտ։
25 Հուլիս, 2024 18:46
462
Թրամփը Մասկի հետ մեկնել է Պեկին․ Reuters
13 Մայիս, 2026 11:40
ԱՄՆ երդվյալ ատենակալների դատարանը Իլոն Մասկին մեղավոր է ճանաչել Twitter-ի ներդրողներին մոլորության մեջ գցելու համար
21 Մարտ, 2026 16:46
Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել 46 քաղաքացի. ԱԳՆ խոսնակ
14 Մարտ, 2026 17:51