Ռուս սակրավորները մեկնել են Լեռնային Ղարաբաղ
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ -76 օդանավերով Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվում զինվորականներ, Կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահ բրիգադի ինժեներ-սակրավորների ստորաբաժանման հատուկ տեխնիկա և սարքավորումներ: Այս մասին տեղեկացնում է tvzvezda.ru կայքը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սակրավորները կատարելու են ինժեներական հետախուզության, տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծման առաջադրանք: Բացի այդ, նրանք կապահովեն մատակարարման և տարհանման ուղիների պատրաստում և պահպանում, ջրի մաքրում և ինժեներական աջակցության այլ խնդիրներ: Պայթուցիկ նյութեր հայտնաբերելու և որոնելու համար կներգրավվեն ծառայողական շներ:
1lurer.am
17 Նոյեմբեր, 2020 14:49
1675
Այս տարի Ռուսաստանի սահմանների մոտ հայտնաբերվել է մոտ 3400 օտարերկրյա ռազմական ինքնաթիռ
29 Նոյեմբեր, 2021 16:11
Ռուսական ուժերը հարվածել են Կիևին. կան զոհեր և վիրավորներ
01 Օգոստոս, 2026 11:45
Ռուսաստանն արգելել է երկրի զինված ուժերում կռված օտարերկրացիների արտաքսումը
17 Հունիս, 2026 14:53
Զինված ուժերի արդիականացումն ու բարեփոխումները՝ թվերով ու փաստերով
27 Մայիս, 2026 20:47