Հիմա շատ կարևոր է այս հիմնադրամին աջակցելը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը` կից կիսվելով հետևյալ գրառմամբ.

 

ԹՎԵՐԻ ՈՒԺԸ - ինձ մնաց գտնել 999,900 հոգու Շաբաթ օրը կոչ արեցի ու խնդրեցի, որ 1 միլիոն մարդ ԱՄՍԱԿԱՆ 25,000 դրամ կամ 50 դոլար/եվրո նվիրաբերի 1000+ հիմնադրամին: Այս պահին կոչիս միացել է հարյուր հոգի: Նախ, անչափ շնորհակալ եմ: Թվում է, թե 1 միլիոնը մեծ թիվ է: Ոչ: Որպեսզի 1 միլիոն մարդ ամեն ամիս, կանոնավոր նվիրաբերություն անի մեր սուրբ հայրենիքը պաշտպանած հերոսների ընտանիքների բարօրության համար, ընդամենը անհրաժեշտ է 215 մարդ, ովքեր ոչ միայն կնվիրեն այդ գումարը, այլև իրենց հերթին կհամոզեն ևս 5 հոգու, որոնք իրենց հերթին կհամոզեն ևս 5 հոգու և որոնք էլ իրենց հերթին կհամոզեն ևս 5 հոգու և այդպես շարունակ: Այս թիվը հնչեցնում եմ հաշվի առնելով 70% ձախողման հավանականությունը: Խնդրում եմ մի վհատվեք, այլ զինվեք համբերությամբ, հաստատակամությամբ ու համոզեք: Մենք անպայման գտնելու ենք այդ 999,900 հոգուն: Չանելու շքեղությունը չունենք:
 

959