Օլիմպիադայի բացման արարության ցնցող եզրափակիչը. Սելին Դիոնի ելույթը Էյֆելյան աշտարակի վրա (լուսանկարներ, տեսանյութ)
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ին մեկնարկել էին ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Պատմության մեջ առաջին անգամ խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով:
Հանդիսավոր արարողության վերջում աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը 2 տարվա դադարից հետո, կրկին վերադարձել է մեծ բեմ` Էյֆելյան աշտարակի վրա կատարելով Էդիթ Պիաֆի Hymne à l'amour երգը:

Արևմտյան շոու բիզնեսի մեգաաստղ Սելին Դիոնի ելույթը չորս ժամ տևած բացման արարողության ցնցող եզրափակիչն էր:

Օլիմպիական միջազգային կոմիտեն հրապարակել է Դիոնի լուսանկարներն ու գրել.
«Մենք մտածում ենք, որ այս բացման արարողությունը չէր կարող ավելի լավը լինել: Աշխարհ, բարի գալուստ Փարիզ-2024»:
27 Հուլիս, 2024 20:07
2057
Սելին Դիոնը կվերադառնա բեմ չորս տարի անց
31 Մարտ, 2026 15:45
Սելին Դիոնը պատրաստվում է վերադառնալ բեմ
24 Մարտ, 2026 20:26
Շփումներ ունեցա Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Դիոնիսիա-Թեոդորա Ավգերինոպուլուի հետ. Ալեն Սիմոնյան
17 Ապրիլ, 2026 16:14
Սելին Դիոնը կվերադառնա բեմ չորս տարի անց
31 Մարտ, 2026 15:45
Սելին Դիոնը պատրաստվում է վերադառնալ բեմ
24 Մարտ, 2026 20:26