Սողանքավտանգ հատվածներում և գետերի ափամերձ գոտիներում իրականացվում են ուսումնասիրություններ
Հուլիսի 28-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, Հանրապետությունում եղանակային իրավիճակով պայմանավորված, պոտենցիալ սողանքավտանգ հատվածներում, գետերի ափամերձ հատվածներում Փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումներն իրականացնում են ուսումնասիրություններ և շրջայցեր։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ սողանքային երևույթներ չեն արձանագրվել, Դեբետ, Աղստև, Արփա, Եղեգիս, Ողջի, Որոտան և Վաչագան գետերի մակարդակը նորմայի սահմաններում է։ Արձանագրվել է գետի վարարումից տուժած տարածքի 1 դեպք:
Աշխատանքները շարունակվում են։
28 Հուլիս, 2024 16:24
891