Տեխնիկական աշխատանքներ իրականացնելու պատճառով «Արմեդ» համակարգը ժամանակավորապես չի գործելու
«Արմեդ» առողջապահության ազգային օպերատորից հայտնում են, որ տեխնիկական աշխատանքներ իրականացնելու պատճառով «Արմեդ» համակարգը չի գործելու մինչև հուլիսի 30-ը` ժամը 09:00-ն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Անհետաձգելի բուժօգնության տրամադրման համար որևէ խոչընդոտ չի լինի:
Նախապես հերթագրված հետազոտությունները և հիվանդանոցային բուժումը կտրամադրվեն նույնպես պլանային կարգով` առանց խոչընդոտի:
Հիշեցնում ենք` բուժհաստատություն դիմելիս ունենալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` անձնագիր, ՀԾՀ, սոցիալական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր:
Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
29 Հուլիս, 2024 15:31
484
Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն. հարցը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում
26 Հունիս, 2026 17:46
«Արմեդ» համակարգում ԱՀԱ շահառուի կարգավիճակը չի երևում․ ՄՔԾ-ն պարզաբանում է՝ ինչ անել
05 Մարտ, 2026 22:06
Էլեկտրոնային դեղատոմսը սպասարկելու համար դեղատների բոլոր աշխատողները պետք է գրանցված լինեն «Արմեդ» համակարգում
28 Փետրվար, 2024 18:09