Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում պարտադիր զինծառայությունից ազատեց 2 երիտասարդ գիտնականների՝ Տիգրան Վահագնի Գալստյանին և Էդգար Գագիկի Մինասյանին:

Նշվում է, որ այս որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի նրանց մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ ՀՀ-ում հանրակրթական և նախնական (արհեստագործական) ծրագրերով սովորող 11 երիտասարդների շարքային կազմի պարտադիր զինծառայության 2024-ի ամառային զորակոչից տարկետում տվեց:

ՀՀ կառավարության որոշման նախագծում նշված ՀՀ քաղաքացիները ուսումնառություն ավարտելու են մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Նրանք են՝

Արտակ Նորայրի Մկրտումյանը, Էրիկ Վասիլիի Բունիաթյանը, Ջոնիկ Արտակի Նազարյանը, Արման Արտակի Մուսիկյանը, Արա Գնելի Մուքոյանը, Մարութ Աղասու Եղոյանը, Սարգիս Յուրայի Սայադյանը, Նորիկ Խաչատուրի Առաքելյանը, Դանիել Սասունի Միքայելյանը, Աշոտ Արսենի Չոփուրյանը եւ Գևորգ Գոռի Շմավոնյանը:

274