Դավթաշենում Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա է այրվել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 1-ին՝ ժամը 14:47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 40 շենքի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 48 շենքի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։05-ին, մարվել՝ 15։11-ին։ Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1983 թ․) շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ։
01 Օգոստոս, 2024 22:25
472
Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվի
04 Հուլիս, 2025 13:56
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
23 Մայիս, 2025 10:06
Ավտովթար՝ Երևանում. Դավթաշեն 2-րդ թաղամասում «Nissan March»-ը բախվել է կայանված «Mercedes G500» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաներին. կա վիրավոր.
13 Ապրիլ, 2025 18:58