Հայէկոնոմբանկը, որի բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայի «B» հարթակում, հայտարարում է 18-րդ թողարկման հասարակ (սովորական) բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն:

   Բանկում նշել են, որ բաց բաժանորդագրության են ներկայացվել 44 700 հատ սովորական բաժնետոմս, որոնց ընդհանուր ծավալն անվանական արժեքով կազմում է 464 880 000 դրամ, իսկ շուկայական արժեքով՝ 800 130 000 դրամ:

    Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10 400 դրամ, իսկ տեղաբաշխման գինը՝ 17 900 դրամ:

    Բաժնետոմսերի տեղաբաշխման նախատեսվող ժամանակահատված՝ 2020թ. հուլիսի     24-ից 2020թ. դեկտեմբերի 30-ը:

    Ազդագրի էլեկտրոնային տարբերակը հասանելի է Հայէկոնոմբանկի կայքում: Ազդագիրը գրանցված է Կենտրոնական բանկի կողմից (ՀՀ ԿԲ նախագահի 15/07/2020թ. թիվ 1/403Ա որոշում):
 

Հայէկոնոմբանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:

972