
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Ըստ թուրքական մամուլի՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները, Գազայի խնդիրը, Թուրքիայում դատապարտյալների փոխանակումը, տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունները։
Էրդողանն ընդգծել է, որ Նեթանյահուի վարչակազմը չի ցանկանում հրադադար և խաղաղություն՝ նշելով, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կադրերը հիասթափեցրել են Թուրքիային և ամբողջ աշխարհին։ Նշվել է նաև, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը լուրջ հարված էր հրադադարի ջանքերին, և որ Իսրայելը փորձում է հակամարտություն հրահրել Գազայում և ողջ տարածաշրջանում։
Զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բայդենը շնորհակալություն է հայտնել նախագահ Էրդողանին՝ դատապարտյալների փոխանակումն ապահովելու ջանքերի համար։