Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Երկաթուղայինի օրվա (նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը) նախաշեմին շնորհակալագրեր է հանձնել համակարգի մի շարք աշխատակիցների։
Նախարարի տեղակալը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում տեղի ունեցած միջոցառմանը ՏԿԵ նախարարի, նախարարության և անձամբ իր անունից՝ շնորհավորելով երկաթուղայիններին ընդգծել է, որ Հայաստանի համար երկաթուղային տրանսպորտն ունի կարևոր ռազմավարական նշանակություն։
Իր ելույթում Արմեն Սիմոնյանը նշել է, որ այս տարի տոնը ևս մեկ հնարավորություն է շնորհակալություն հայտնելու երկաթուղայիններին՝ նկատի ունենալով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մի շարք աշխատակիցների անձնուրաց աշխատանքը մայիսի 25-26-ի բնական աղետի հետևանքով Լոռու մարզի երկաթուղային գծերի՝ 8 հատվածներում վնասները վերկանգնելու հարցում։
Սիմոնյանը հույս է հայտնել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը, իր սկզբունքներին հավատարիմ մնալով, կշարունակի պրոֆեսիոնալ կերպով կատարել իր աշխատանքը։