Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրամիությունը նոր ռազմավարություն է պատրաստում ԱՄՆ-ի հետ առեւտրի ոլորտում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալու դեպքում։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը։
Ըստ հրապարակման՝ այս ռազմավարությունը լինելու է երկփուլ. ԵՄ-ն մտադիր է ընդունել նոր վարչակազմի պահանջները, սակայն պատրաստ է խստացնել իր մոտեցումը, եթե ԱՄՆ-ը շարունակի բարձրացնել տարբեր ապրանքների մաքսատուրքերը։ Եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ այս մոտեցումը լավագույն պատասխանը կլինի Եվրամիության բոլոր ապրանքների համար 10% նվազագույն մաքսատուրք սահմանելու Թրամփի ծրագրերին:
Թերթի տվյալներով՝ ԵՄ-ն նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից անմիջապես հետո, եթե Թրամփը հաղթի, կկապվի նրա թիմի հետ՝ քննարկելու, թե ամերիկյան ապրանքների որ խմբերը կարող է ԵՄ-ն գնել ավելի մեծ ծավալներով և այդպիսով հավասարակշռել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային հաշվեկշիռը։
«Մենք պետք է ցույց տանք, որ գործընկերներ ենք Միացյալ Նահանգների համար, և ոչ թե խնդիր, մենք կձգտենք պայմանավորվածությունների, բայց պատրաստ ենք պաշտպանել մեզ անհրաժեշտության դեպքում»,- ասել է եվրոպացի անանուն պաշտոնյան FT-ին տված մեկնաբանությունում: