
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայում Instagram սոցիալական ցանց մուտքի ակտիվացման ժամկետը կախված է ցանցի ղեկավարության դիրքորոշումից, հաղորդում է NTV հեռուստաալիքը։
Ուրբաթ առավոտից ցանցի մուտքն արգելափակված է, էջերը չեն կարող բեռնվել ոչ շարժական սարքերից, ոչ էլ համակարգչից: Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի խորհուրդը հայտնել է, որ մուտքն արգելափակվել է իր որոշմամբ, սակայն չեն նշել արգելափակման պատճառները կամ դրա տևողությունը։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր հաղորդակցության գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հուլիսի 31-ին դատապարտել է սոցիալական ցանցը Պաղեստինի ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահից հետո օգտատերերին ցավակցական հաղորդագրություններ հրապարակելուց «ակտիվորեն խոչընդոտելու» համար։