Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին մրցապայքարի մեջ կմտնեն ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը, Մաշխաս Ամոյանն ու աթլետ Երվանդ Մկրտչյանը:
Հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանի առաջին մրցակիցը 67 կգ քաշային կարգում կլինի Էկվադորից Անդրես Մոնտանոն:
Երեկոյան մրցահերթում` Երևանի ժամանակով 20:15-ից սկսած, իր երկրորդ օլիմպիական ոսկե մեդալի համար կմրցի Արթուր Ալեքսանյանը, որը օգոստոսի 6-ին հաղթել է նախորդ երեք գոտեմարտերում:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը Օլիմպիական խաղերի եզրափակչում օգոստոսի 7-ին կպայքարի օլիմպիական բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչը:
Եվ Երևանի ժամանակով 13:55-ից սկսած «Stade de France»-ում Օլիմպիական խաղերում իր առաջին մեկնարկը կունենան աթլետ Երվանդ Մկրտչյանն, ով ուժերը կփորձի 800 մետր վազքում: Նա ընդգրկված է երրորդ մրցահերթում: