Թրամփը հայտարարում է Հարիսի հետ բանավեճի մասին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկայի նախկին առաջնորդ և Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով կկայանա իր բանավեճը ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ, որը հավակնում է Դեմոկրատական կուսակցությունից բարձրագույն պետական պաշտոնի համար։
«Մենք նրա հետ, կարծում եմ, մոտ ապագայում բանավեճ կունենանք։ Այս մասին շուտով կհայտարարվի»,- ասել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պայմանավորվել է Fox News-ի հետ սեպտեմբերի 4-ին հեռուստաբանավեճ անցկացնել Քամալա Հարիսի հետ։ Նախկին նախագահը նշել է, որ սեպտեմբերի 10-ին ABC հեռուստաալիքով բանավեճի վերաբերյալ նախորդ պայմանավորվածությունն այլևս տեղին չէ, քանի որ ներկայիս նախագահ Ջո Բայդենը դուրս է եկել ընտրապայքարից։
07 Օգոստոս, 2024 17:26
517