Ուժգին երկրաշարժ Ճապոնիայում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ճապոնիայի հարավ-արևմտյան Միաձակի պրեֆեկտուրայի Կյուշու կղզում գրանցվել է 7,1 մագնիտուդով երկրաշարժ: Այդ մասին հայտնել է ազգային օդերութաբանական վարչությունը: Ճապոնիայի կառավարության քարտուղար Յուշիմասա Հայաշին տեղեկացրել է, որ երկրի ԱԷԿ-ների աշխատանքում փոփոխություններ չեն նկատվել:
Ճապոնիայի իշխանությունը տեղացիներին կոչ է արել շուտափույթ լքել ափամերձ տարածքները: Երկրաշարժից քիչ անց ծովի ալիքների բարձրությունը հասել է մինչև 50 սանտիմետրի: Ըստ կանխատեսումների` այն կարող է հասնել մինչև 1 մետրի: Տեղական իշխանությունը ցունամիի նախազգուշացում է հրապարակել:
Ըստ NHK հեռուստաընկերության՝ զոհեր և փլուզումներ չկան:
08 Օգոստոս, 2024 18:28
767
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել, կան տուժածներ, խափանվել է գնացքների երթևեկությունը
23 Օգոստոս, 2026 10:05
Ճապոնիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հիրոշիմայի զոհերի ոգեկոչման տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը
06 Օգոստոս, 2026 18:23
Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
28 Հուլիս, 2026 20:03