Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մամուլի ասուլիսում խոսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի` ղազախական «Օրդաբասիի» դեմ առաջին հանդիպման մասին։
«Բարդ խաղ է լինելու երկու թիմերի համար։ Կանենք հնարավոր ամեն ինչ՝ այստեղից լավ տրամադրությամբ հեռանալու համար։ Իսկ Երևանում կփորձենք վճռել ամեն ինչ՝ մեր հավատարիմ երկրպագուների աջակցությամբ»,- Մելիքյանի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Օրդաբասի» – «Փյունիկ» դիմակայության առաջին խաղը կկայանա այսօր Ալմաթիում։
Ղազախստանի չեմպիոնի արգելքը հաղթահարելու դեպքում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիրը կվիճարկի «Ցելյե» (Սլովենիա) – «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի դիմակայության պարտվողի հետ։